ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Վախճանվել է Սթիվեն Հոքինգը

Վախճանվել է Սթիվեն Հոքինգը
14.03.2018 | 13:45

Անգլիացի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգը մահացել է 76 տարեկանում: The Sun-ի փոխանցմամբ՝ մահվան լուրը հաստատել է ընտանիքը: Հոքինգը մահացել է Քեմբրիջի իր տանը: Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկայի նախկին պրոֆեսոր Սթիվեն Հոքինգը «Ժամանակի համառոտ պատմությունը» գրքի հեղինակն է, որը դարձել է միջազգային բեսթսելլեր:

1963-ին, երբ Հոքինգը 22 տարեկան էր, նրան ախտորոշել էին ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ և կանխատեսել էին 2-3 տարվա կյանք: Սակայն նա շարունակեց գիտական աշխատանքը և ընտանիք կազմեց:

Դիտվել է՝ 3541

Մեկնաբանություններ